Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպանը չէր ներկայացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպանը չէր ներկայացել

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Գևորգյանի պաշտպանը չէր ներկայացել

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Պատճառը Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր:

Դիմումի մեջ Սահակյանը հայտնել էր, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Լուսինե Սահակյանի բացակայության պատճառներն անհարգելի են, և նման վարքագծով պաշտպանը նպատակ ունի անհնարին դարձնել սույն գործով դատավարությունը։ Դատախազը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պաշտպանի նկատմամբ հենց իր բացակայության պայմաններում։

«Լուսինե Սահակյանը նախորդ դատական նիստին իր դրսևորած վարքագծով և դատական նիստերին հետագայում ներկայանալու մասին արած իր հայտարարությամբ, ըստ էության, փարատել է դատարանի կասկածները՝ նրա չներկայանալու պատճառների հետ կապված։ Լուսինե Սահակյանը սույն գործով դատական քննությանը ներգրավվել է դատական քննությունն անհնարին դարձնելու նպատակով։ Սա շատ ակնհայտ է, և դա անում է ցանկացած եղանակով՝ դատարանում կանգնելով և չնստելով, ձեր օրինական կարգադրություններին չենթարկվելով, դատական նիստերի դահլիճը լքելով, ապօրինաբար, դատական նիստերին չներկայանալով՝ առանց ձեզ տեղեկացնելով»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ արձանագրեց, որ արդեն երկրորդ դատական նիստն է հետաձգվում Լուսինե Սահակյանի պատճառով, հետևաբար հաջորդ դատական նիստին վերջինիս չներկայանալու դեպքում դատարանը պետք է քննարկի այլ պաշտպան ներգրավելու հարցը։

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին:

Թեմայի այլ նորություններ