ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    37%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    43%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23675
  • Դոլար = 390.03

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը

Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ակնհայտ է, որ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի մասշտաբային է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործում էր անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից: Եթե ​​Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ», - գրված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:  

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - հավելել են ՌԴ արտգործնախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին:

«Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը», - նշված է հաղորդագրությունում։

ՌԴ արտգործնախարարությունը նաև ընդգծել է Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության օպերատիվ տեղակայման հնարավորությունը:

«Մենք արձանագրում ենք, որ ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Երևանում գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե ​​հայ դաշնակիցները շահագրգռվածություն կա՝ օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչությունը հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և տևական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, հասարակության, փորձագիտական ​​շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացումը։ ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։

Թեմայի այլ նորություններ