Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

Քրեակատարողական ծառայության ղեկավար Ամբակում Գրիգորյանը և Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում, մասնակցել են Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների փորձը։ Ամբակում Գրիգորյանը հանդիպել է Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպության փոխնախագահ Յուստինա Դզիենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ Կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը։
 
Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը հանդիպել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յանա Շպերոյին։ Կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության՝ 2024 թվականի հունվարին Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ հարցեր և նախանշել համագործակցության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը։
 
Ծառայության պետը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության Պրոբացիայի ծառայության պետ Յոհան Բաքին, Լեհաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության ազգային խորհրդի նախագահ Դարիուս Պալմիրսկիին, Չեխիայի Հանրապետության Պրոբացիայի և հաշտարարության ծառայության գործադիր տնօրեն Անդրեա Մատուսկովային և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարարության և պետական կառավարման Բանտային համակարգի և պրոբացիայի տնօրինության Պրոբացիայի համակարգի ղեկավար Գորան Բրկիչին, որոնց հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները։

Թեմայի այլ նորություններ