Քիմիական ինստիտուտի աշխատողները դեմ են տարածքում շենքի կառուցմանը. Դումանյանը վստահեցնում է՝ ինստիտուտը բնականոն կգործի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    48%
    12 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    60%
    15 կմ/ժ
  • Արարատ 28°C
    26%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    42%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    6 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    36%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.22426
  • Դոլար = 388.602

Քիմիական ինստիտուտի աշխատողները դեմ են տարածքում շենքի կառուցմանը. Դումանյանը վստահեցնում է՝ ինստիտուտը բնականոն կգործի

Քիմիական ինստիտուտի աշխատողները դեմ են տարածքում շենքի կառուցմանը. Դումանյանը վստահեցնում է՝ ինստիտուտը բնականոն կգործի

Քիմիական ինստիտուտի (ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն) աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքում էին, որ ինստիտուտի տարածքում նախատեսվում է նոր շինարարություն։ Նրանք նշում էին՝ ինստիտուտի տարածքում ուզում են բնակելի շենք կառուցել, ինչն աստիճանաբար պատճառ կդառնա քիմիական ինստիտուտի վերացմանը:

Աշխատակիցները «Գիտությունը պետության հիմքն է», «Կա գիտություն, կա ապագա», «Գիտությունը անվտանգություն է» գրությամբ պաստառներով էին։

Նրանց խոսքով՝ ինստիտուտի տարածքում բազմաբնակարան շենքի կառուցումը վտանգավոր իրավիճակ է ստեղծելու, որովհետեւ ինստիտուտում զգայունակություն ունեցող թանկարժեք սարքեր կան, որոնք շինարարության պատճառով կվնասվեն:

 «Դեռ 2007 թվականից ինստիտուտից անօրինաբար օտարվում է ջրավազանի տարածքը, որը մասնավոր սեփականություն է դառնում: Այդ ժամանակից սկսած՝ մի 10-15 տեր է փոխվում, որոնք ուզում են տարածքում բնակելի շենք կառուցել: Այս ամսվա 21-ին՝ Կառավարության խորհրդակցությունից հետո, ինստիտուտի տարածքում այդ շենքի կառուցման հայտարարությունը եղավ, սակայն ոչ մի խոսք չեղավ, որ ինստիտուտի հարց կա, թե ինստիտուտը ի՞նչ ռիսկերի է ենթարկվելու նման որոշումից հետո, որովհետեւ ոչ գիտական ցանկացած կառույցի եւ ինստիտուտի նույն տեղում լինելը անհամատեղելի են: Միայն խոսեցին կողքի պատմամշակութային ջրանցքի խնդրի մասին։ Կառավարությունը չի քննել, թե ինստիտուտին ի՞նչ ռիսկեր են սպասվում»,- ասաց Քիմիական ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը:

Նշենք՝ Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդումային ծրագիրը գնահատվել է 10 մլն դոլար: Այս տարվա հուլիսի 21-ի խորհրդակցության ընթացքում կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանջներն ու չափորոշիչները:

Թե ի՞նչ վտանգներ կարող է հասցնել շենքի կառուցումը Քիմիական ինստիտուտին, գիտաշխատողը նշեց, որ գիտահետազոտական ինստիտուտն ունի որոշակի արտանետումներ, եւ բնակիչների բողոքից հետո գուցե ինստիտուտը կանգնի փակման խնդրի առաջ:

«Վաղը չէ մյուս օրը, որ բնակիչները բողոքեցին, ինստիտո՞ւտն են փակելու, թե՞ բնակելի շենքն են քանդելու»,- ասաց նա:

Ռոբերտ Հակոբյանը, խոսելով ինստիտուտում առկա թանկարժեք սարքերի մասին, նշեց, որ դրանցից վերջինը գնվել է 2019 թվականին, 600 հազար եվրոյով: Նրա խոսքով՝ սարքերի ընդհանուր արժողությունը գերազանցում է 1 միլիոն եվրոն:

«Բացի դրանից՝ նման տիպի ենթակառուցվածքներով ինստիտուտ Հայաստանն իրեն այսօր չի կարող թույլ տալ կառուցել, եւ այս անգին կառույցը պարզապես վերացման եզրին է կանգնելու այն պահին, երբ հանկարծ գիտական ինստիտուտի կողքին ոչ գիտական կառույցի շինարարություն սկսվի: Ուստի խելամտության եւ, այսպես ասած, օբյեկտիվ որոշումներ կայացնելու եզրն է պետք գտնել՝ բացառելով որեւէ կառուցապատում»,- նշեց նա:

Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ նույնիսկ պետք է ինստիտուտին վերադարձնել ջրավազանը, որովհետեւ երբ 2007 թվականին այն սեփականաշնորհվել է, ջրավազանի ելքն ու մուտքը բետոնապատվել են, որից էլ ինստիտուտի անվտանգության մակարդակը տուժել է:

«Առանց ջրավազանի ինստիտուտի անվտանգության աստիճանը նորից խաթարվել է, որովհետեւ այն անվտանգային, միկրոկլիմայի էկոլոգիական մեծ խնդիրներ է լուծում, որովհետեւ, ճիշտ է, քիչ քանակի, բայց արտանետումներ ունենք»,- ասաց Քիմիական ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Հակոբյանը:

Նա հավելեց նաեւ, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին փոխանցել են գիտաշխատողների նամակը, որտեղ նշված են կառուցապատման բոլոր ռիսկերը: Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ Քերոբյանը խոսք է տվել անպայման քննարկել եւ նշել է, որ իրենք նույնպես մինչեւ այս պահը խնդրին այդ տեսանկյունից ծանոթ չէին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գիտաշխատողների բարձրաձայնած խնդրին անդրադարձավ նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նա նշեց հետեւյալը. «Այդ տարածքն իրոք վաղուց է վաճառվել: Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, կարծում եմ, որ այն չպիտի վաճառվեր, բայց դա եղել է շատ վաղուց: Փաստը մնում է այն, որ այդ տարածքն ունի սեփականատեր, բարեխիղճ գնորդ, եւ նա ունի որոշակի ծրագրեր այդ տարածքի հետ կապված: Այդ ծրագրերը, այսինքն՝ շենքը կկառուցվի՞, չի՞ կառուցվի, ԿԳՄՍՆ-ի դաշտից դուրս հարցեր են. ինստիտուտի բուն գործառույթներն են մեր աշխատանքը»,- ասաց նա եւ շտապեց հանդիպել ինստիտուտի աշխատակիցների հետ:

Մոտենալով Կառավարության դիմաց հավաքված աշխատակիցներին՝ Դումանյանը վստահեցրեց, որ նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց աշխատանքը, եւ ինստիտուտը կշարունակի բնականոն հունով գործել։ Նախարարի պաշտոնակատարը գիտաշխատողներից մի քանիսին հրավիրեց ԿԳՄՍ նախարարություն՝ հանդիպման։

Թեմայի այլ նորություններ