Քաղաքապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված․ ավագանին այսօր քննարկելու է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Քաղաքապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված․ ավագանին այսօր քննարկելու է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը

Քաղաքապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված․ ավագանին այսօր քննարկելու է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը

Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Բանն այն է, որ Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկելու է տրանսպորտի սակագնի բարձրացմանը վերաբերող աղմկահարույց նախագիծը։

Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել էր, որ ժամը 09։00-ից բողոքի ակցիա են իրականացնելու՝ հայտնելու իրենց անհամաձայնությունը նախագծին, և կոչ էր արել քաղաքացիներին միանալ իրենց։

Նշենք, որ ըստ նախագծի՝ առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90,000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք է բերվում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88,000 դրամ:

1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ։

90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ, իսկ 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

Թեմայի այլ նորություններ