Պուտինը Նավալնիի մահից առաջ քննարկել է նրան փոխանակելու հնարավորությունը. ԶԼՄ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    19 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24351
  • Դոլար = 387.927

Պուտինը Նավալնիի մահից առաջ քննարկել է նրան փոխանակելու հնարավորությունը. ԶԼՄ

Պուտինը Նավալնիի մահից առաջ քննարկել է նրան փոխանակելու հնարավորությունը. ԶԼՄ

«Ագենտստվո» կայքի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահից ժամեր առաջ քննարկել է նրա փոխանակման հարցը:

«Ագենտստվո»-ն պնդում է, որ այդ տեղեկությունը ստացել է չորս աղբյուրներից, որոնք ծանոթ են Ալեքսեյ Նավալնիին Արևմուտքում ձերբակալված ռուսների հետ փոխանակման մոտալուտ գործարքի մանրամասներին:

Նավալնին մահացել է փետրվարի 16-ին բևեռային գաղութում, ըստ ռուսական իշխանությունների՝ բնական մահով:

«Ագենտստվո» կայքի երկու զրուցակիցներ պնդում են, որ Պուտինը Խարփ գյուղի գաղութում ընդդիմադիրի մահվան օրը քննարկել է նրա փոխանակումը միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ առանձնազրույցում: Ընդ որում, Պուտինն, իբր, բանավոր համաձայնություն է տվել այդ գործարքին։

Այդ փոխանակման նախաձեռնության մասին տեղեկացված հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը նույնպես լսել է, թե Պուտինը հակված էր ընդունել գործարքը:

«Այն, ինչ մենք գիտեինք սպանությունը նախորդող վերջին օրերի մասին, տպավորություն էր թողնում, թե նույնիսկ ի զարմանս ռուսական կողմի բանակցողների՝ Պուտինը համաձայն է», - ասել է Գրոզևը գործակալությանը: Միաժամանակ նա պնդել է, թե դա շինծու պայմանավորվածություն էր:

«Ես կարծում եմ, որ սա կա՛մ սպանության ծրագրերի կոծկում էր, կա՛մ բանակցությունները գրեթե ավարտին հասցնելու ռազմավարական քայլ»,- ասել է Գրոզևը:

Նրա համոզմամբ՝ քանի որ Գերմանիան սկզբունքորեն համաձայնել էր ռուսներին հանձնել Վադիմ Կրասիկովին, ապա «Նավալնիի բացակայության դեպքում արևմտյան բանագնացները գուցե կհամաձայնեն նրան փոխանակել Պուտինի համար ոչ այնքան կարևոր բանտարկյալի հետ»։

Եթե եղել է Պուտինի համաձայնությունն, ապա, ըստ «Ագենստվո» կայքի զրուցակիցներից մեկի՝ «իմանալով, որ Արևմուտքը պատրաստ է Կրասիկովին տալ Ռուսաստանին, Պուտինը սառնասրտորեն հրամայել է սպանել Նավալնիին»։

Աբրամովիչի ծանոթներից մեկը զգուշավոր է մեկնաբանության մեջ՝ առաջարկելով նախ սպասել Նավալնիի մահվան հետաքննության արդյունքներին։

Խափանված գործարքով Արևմուտքը պետք է ռուսներին հանձներ Գերմանիայում ցմահ դատապարտված մարդասպան և ռուսական հատուկ ծառայությունների սպա Վադիմ Կրասիկովին և ԱՄՆ-ում դատապարտված ռուսներից մի քանիսին։

Դրա դիմաց Մոսկվան պետք է Բեռլինին փոխանցեր Նավալնիին և Վաշինգտոնին՝ Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և ամերիկացի պաշտոնաթող զինծառայող Պոլ Ուիլանին (երկուսն էլ գտնվում են ռուսական բանտերում):

Չէր բացառվում նաև M13 ընկերության հիմնադիր Վլադիսլավ Կլյուշինին Մոսկվային հանձնելու հնարավորությունը: Կլյուշինի ընկերությունը համագործակցել է Կրեմլի և պետական այլ մարմինների հետ: Նա ԱՄՆ-ում դատապարտվել է հաքերային հարձակման և ապօրինի առևտրային գործարքների հոդվածով:

Թեմայի այլ նորություններ