Պուտինի ձերբակալման օրդերն արձակած դատավորն ընտրվել է ՄՔԴ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Պուտինի ձերբակալման օրդերն արձակած դատավորն ընտրվել է ՄՔԴ նախագահ

Պուտինի ձերբակալման օրդերն արձակած դատավորն ընտրվել է ՄՔԴ նախագահ

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նոր նախագահ է ընտրվել դատավոր Տոմոկո Ականեն։ Այս պաշտոնում նա փոխարինել է լեհ փաստաբան Պյոտր Հոֆմանսկուն, որը ՄՔԴ-ն ղեկավարում էր 2021 թվականի մարտից։ 

Ականեն ՄՔԴ դատավորներից մեկն է, որը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, հայտնում է kommersant.ru-ն:

«Ինձ համար մեծ պատիվ է իմ գործընկեր դատավորների կողմից Միջազգային քրեական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելը։ ՄՔԴ-ի համար այս դժվար պահին կայուն, համագործակցող, միասնական ղեկավարություն է պահանջվում»,- ասել է նա:

Տոմոկո Ականեն ՄՔԴ կգլխավորի մինչև 2027 թվականը։

2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի համար: ՄՔԴ-ն իր որոշումը բացատրել է Ուկրաինայից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսմամբ։

2023 թվականի նոյեմբերին ՌԴ ՆԳՆ-ն Ականեին և Միջազգային քրեական դատարանի մի քանի այլ դատավորների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ 

Թեմայի այլ նորություններ