Պուտին-Մակրոն հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    84%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Պուտին-Մակրոն հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը

Պուտին-Մակրոն հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը

Մոսկվայում երեկ տեղի ունեցած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը, ի թիվս ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցի, անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային այլ արդիական խնդիրների։

Երկու երկրների ղեկավարները շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս՝ նրանք նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը, ասված է հաղորդագրության մեջ։

«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ