Պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի․ ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի․ ՀՀ վարչապետ

Պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի․ ՀՀ վարչապետ

«Մեր հայրենիքի ու երկրի նկատմամբ կան նկրտումներ, և մենք տեսնում ենք, որ պաշտպանական համակարգերը, որոնք մենք ունեինք, և որոնց հանդեպ մեր հույսն ու հաշվարկն այն էր, որ այդ պաշտպանական համակարգերով մենք պետք է ապահովենք այս տարածքի անձեռնմխելիությունը, բայց այդ համակարգերը չեն աշխատում, և մենք պետք է գտնենք լուծումները, թե ոնց ենք մեր երկրի անվտանգությունը ապահովում»։

Այս մասին մարտի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Գյումրիում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ որ ասում ենք՝ անվտանգություն, առաջինն ասում ենք՝ բանակ, բայց բանակը պետք է վերջում ասենք, որովհետև երբ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է, որ, վերջ, ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է։ Մենք խոսակցությունը սկսում ենք նրանից, որ անվտանգությունը ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ այդ գիծը միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումը արդարացնելու հնարավորություն չունենա՝ «բա, ասենք, օրինակ, իրենք մեր էս տարածքը վերցրել չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք», մնացածն էլ կանտրոլից դուրս եկավ»,- նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա ինչ-որ առումով նաև մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել․ «Մեր նախորդ 30 տարիները նրա մասին են, որ մենք էլ իրենց արած նախորդի հետ կապված համարել ենք, որ արդարացվածություն ունենք այդ անելու համար։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ալիքները պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին մենք հնարավորություն տանք ապրեն խաղաղ, հանգիստ, ամենակարևորը՝ երջանիկ։

Ծայրահեղությունից ծայրահեղություն չընկնենք, որովհետև մենք չենք կարող մեր ինքնությունը ժխտել, հարց է հնչում՝ պատմական Հայաստան եղե՞լ է, թե՞ չէ։ Եթե չլիներ, մենք ստեղ եղած չէինք լինի կամ ուրիշ լեզվով կխոսեինք կամ ուրիշ ազգի ներկայացուցիչ կլինեինք։ Ուրիշ բան է, որ պատմության շուրջ միշտ տարբեր բանավեճեր կան, բայց այդտեղ էլ կա ուրիշ պրոբլեմ․ մենք մեր պատմության հետ կապված երբեք բանավեճեր չենք ունենում, ունենք աքսիոմատիկ ճշմարտություններ, որն այդքան էլ լավ չէ, պետք է համարձակություն ունենանք քննել դա։ Կարսի մասին ենք խոսում, չպետք ժխտենք՝ Շիրակի մարզի բնակչության մի հսկայական մաս ծագում է Կարսից, սա մենք չենք կարող ժխտել, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այդ մարդկանց ծագումը չվիրավորենք, չստացվի, որ դա ժխտում ենք: Չէ, մենք ասում ենք՝ դա եղել է տենց, հանկարծ չստացվի, որ մենք կասկածի տակ դնենք մեր ծագումն ու մեր տատիկ, պապիկների նկատմամբ ունեցած սերը, իրենց պատմության նկատմամբ մեր պատասխանատվությունը»։

Վարչապետը նկատել է՝ պետք է կենտրոնանալ վաղվա պատմության վրա, որովհետև այն, ինչ եղել է երեկ, դա փոխել չի լինի։

«Բայց այն սպառնալիքը, որ կարող է վաղը լինի, մենք այսօր կարող ենք փոխել, եթե ավելի շատ կենտրոնանանք վաղվա վրա, քան թե երեկվա։ Այն բոլոր խնդիրները, որ ունենք, մեր բոլորի սխալների հետևանքն է, մեզնից ոչ մեկը չպետք է փորձի իրեն անջատել, ամեն մեկը իր չափով է։ Մենք պետք է կառուցենք վաղվա պատմությունը, այսօր պետք է որոշենք, թե այդ պատմությունը ինչ գույնի է, պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի, որովհետև դրանից բոլորս հոգնել ենք, բայց դա նախ մեր մտքում պետք է տեղի ունենա: Հետևաբար շատ կարևոր է այս խոսակցությունը, բայց շատ վտանգավոր է, որ մենք ինքներս մեզ չժխտենք, մեր ծագումն ու պատմությունը, մեր գենն ու արյունը։ Նույնիսկ մեր թերությունները մերն են, մեր թերություններին մենք քամահրանքով վերաբերվելու իրավունք չունենք, որովհետև դա մեր ինքնությունն է, որ ազգն անթերի է։ Ուժեղանում են այն ազգերն ու պետությունները, որոնք ասում են՝ «հա, էս մեր թերությունն է, առավելությունները կարող ենք ուժեղացնել, որ թերությունները այդքան ուժեղ չերևան»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Թեմայի այլ նորություններ