Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (14․03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    79%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    52%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    52%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41833
  • Դոլար = 388.163

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (14․03.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (14․03.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Քնի համաշխարհային օրը (World Sleep Day) 
  • Պատնեշների դեմ գործողությունների միջազգային օրը (International Day of Action for Rivers) 
  • Աստղադիտարանների միջազգային օրը (International Day of Planetaria) 
  • π թվի օրը (International Pi Day) 

Մարտի 14-ին մաթեմատիկոսները նշում են «Պի» թվի միջազգային օրը (International π Day): Այն գրվում է 3,14, այստեղից էլ հետևում է, թե ինչու է հենց այս օրը նշվում տոնը՝ երրորդ ամսի 14-րդ օրը։ Տոնի մեկնարկն ունի նույնիսկ կոնկրետ ժամ, րոպե և վայրկյան՝ 1 ժամ 59 րոպե 26 վայրկյան, ինչը համընկնում է «Պի»-ի առաջին թվերի հետ, գրում է CNN-ը: Այս ոչ պաշտոնական տոնը 1987-ին հորինել է ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյից: Այս օրը շատերը կարկանդակ (Pi (e) նշանակում է կարկանդակ) են ուտում: Այս տոնի սիրահարները նույնիսկ զգեստավորվում են Ալբերտ Էյնշտեյնի պես, ում ծննդյան օրը համընկել է Պի թվի օրվա հետ: Համարվում է, որ այս թիվը բացահայտվել է բաբելոնական մոգերի կողմից: Նրանք օգտագործել են այն Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն «Պի»-ի նշանակության ոչ ստույգ հաշվարկը հանգեցրել է ողջ նախագծի տապալմանը: «Պի»-ի տոնը համընկնում է աշխարհի ամենաականավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ:

  • Ծագումնաբանության օրը (Genealogy Day) 
  • Գետերի միջազգային օրը 
  • Քրաուդֆանդինգի օրը (Crowdfunding Day) 
  • Թիթեռնիկի օրը (Moth-er Day) 
  • Գիտական կրթության օրը (Science Education Day) 
  • Մաթեմատիկայի համաշխարհային օրը (world Math Day) 
  • Տեսամագնիտոֆոնի ծննդյան օրը (VCR Birthday) 
  • Հարցերի միջազգային օրը (International Ask a Question Day) 
  • Նոյյան տապանի մեկնման օրը 
  • Մերկապարի ծննդյան օրը 

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Դատավորի Կիրակի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են: Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն: Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-03-27, 2023-03-19, 2024-03-10, 2025-03-30, 2026-03-15, 2027-03-07, 2028-03-26, 2029-03-11, 2030-03-31: 

  • Կաթոլիկություն - Մաթիլդա Ռինգելհայմի հիշատակը
  • Ուղղափառություն - Ծնողական շաբաթ 
  • Ուղղափառություն - Եվդոկիայի Իլիոպոլյան վարդապետության հիշատակը 
  • Ուղղափառություն - Ուղղափառ գրքի օր 
  • Սլավոնական - Փոքր ցանք 

Ազգային

  • Ալբանիա - Ամռան օրը (Summer Day)
  • ԱՄՆ - Թիթեռների ուսումնասիրության ազգային օրը (National Learn About Butterflies Day) 
  • ԱՄՆ - Կարտոֆիլի չիպսերի ազգային օրը (National Potato Chip Day) 
  • ԱՄՆ - Մանկական արհեստի ազգային օրը (National Children ' s Craft Day) 
  • ԱՄՆ - Իրավաբանական օգնության օրը (Legal Assistance Day) 
  • ԱՄՆ - Սեփական պատմությունը գրելու ազգային օրը (National Write Your Story Day) 
  • ԱՄՆ - Դրիբլինգի օրը (Dribble to Work Day) 
  • Անդորրա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Էստոնիա - Մայրենի լեզվի օրը (Native Language Day) 
  • Թայվան - Սպիտակ օր (White Day) 
  • Կորեա - Սպիտակ օր (White Day) 
  • Ճապոնիա - Սպիտակ օր (White Day) 
  • Մեծ Բրիտանիան - Պարալեգալների ազգային օրը (National Paralegal Day) 
  • Մեծ Բրիտանիա - Մայրերի օրը (Mother's Day или Mothering Sunday) 
  • Չինաստան - Սպիտակ օր (White Day) 
  • Ռուսաստան - Հրաժեշտի կիրակի 
  • Ռուսաստան - Ավդոտյա Վեսնովկա 
  • Ռուսաստան - Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատողների օրը 
  • Ռուսաստան - Խառը լավ տրամադրության օրը 
  • Սենթ Վինսենթ և Գրենադիններ - Ազգային հերոսների օրը (National Heroes' Day) 
  • Տաջիկստան - Դատախազության մարմինների աշխատողների օրը 
  • Ուկրաինա - Կամավորի օրը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Եղենափայտ հեղափոխություն Լիբանանում։

  • Հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են անում Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայությանը Լիբանանում և կառավարության դեմ։

1995 - Առաջին ռուս-ամերիկյան անձնակազմը ուղևորվում է «Միր» միջմոլորակային կայան։
1994 - Թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը:
1990 - ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
1979 - Պեկինը և Տոկիոն դարձան եղբայրական քաղաքներ։
1978 - Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը Լիտանի գործողությունում։
1978 - Ստեղծվեց «Սևան» ազգային պարկը:
1958 - ԱՄՆ-ում հիմնադրվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությունը:
1956 - Ամերիկյան Ampex ընկերությունը ցուցադրեց պատմության մեջ առաջին տեսամագնիտոֆոնը:
1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։
1930 - Օքսֆորդի 11-ամյա աշակերտուհի Վենեցիա Բյորնին առաջարկում է հայտնաբերված 9-րդ մոլորակի անունը դնել Պլուտոն։

  • Քվեարկության ժամանակ այս անունը ստացավ բոլոր ձայները և մայիսի 1-ին մոլորակի Պլուտոն անունը պաշտոնապես հայտարարվեց։

1923 - Գերմանիայում արգելվում է կոմկուսը:
1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։
1900 - ԱՄՆ-ում օրինականացվեց «ոսկե ստանդարտը»:
1839 - Անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը:
1808 - Ֆրանց Իոսիֆ Գալլը ներկայացրեց «Նյարդային համակարգի հետազոտության ընդհանրապես և ուղեղինը մասնավորապես» գիրքը:
1794 - Ամերիկացի Էլի Ուիթնին ստացավ բամբակյա մանրաթելը մաքրելու մեքենայի արտոնագիրը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Նիկոլյա Անելկա, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1976 - Դենիել Գիլլիս, կանադացի դերասան
1972 - Արամ Պետրոսյան, կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ
1954 - Էնրիկո Ապրիամով, հայ ռազմական գործիչ
1938 - Իսիդորո Դիաս, մեքսիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1933 - Քուինսի Ջոնս, ամերիկացի երաժշտական պրոդյուսեր 

  • 27 «Գրեմիի» մրցանակակիր է։ 

1933 - Սըր Մայքլ Քեյն, բրիտանացի դերասան 

  • Խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում։ Արժանացել է երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի»։

1932 - Նաինա Ելցինա, ՌԴ էքս-առաջին տիկին
1924 - Սովետ Աղոյան, կինոյի և թատրոնի նկարիչ
1928 - Ֆրենկ Բորման, ամերիկացի աստղագնաց
1920 - Նատալիա Սահակյանց, հայ դերասանուհի
1879 - Ալբերտ Էյնշտեյն, գերմանացի տեսական ֆիզիկոս 
1804 - Յոհան Շտրաուս, ավստրիացի երգահան 
1709 - Գաբրիել Բոննո դը Մաբլի, ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան

Թեմայի այլ նորություններ