Փաշինյան. Այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Փաշինյան. Այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ

Փաշինյան. Այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում այսօր հույս է հայտնել, որ այսօր արտակարգ ռեժիմի երկարաձգման մասին որոշումը կլինի վերջինը:

Վարչապետը նաեւ ասել է, որ «այս անգամ ռեժիմը կլինի բավականին մեղմ»։

«Աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսել, որոշ երկրներ, որոնք պաշտոնապես հայտարարել էին հաղթահարելու մասին, վերադառնում են խիստ սահմանափակումների ռեժիմի։

Անցնելով այս դժոխքի միջով եւ բուն կորոնավիրուսի պատճառով ունենալով 800 եւ 234 մահ էլ՝ այլ պատճառներով, մենք հնարավորություն ունենք աշնանը գտնվել հաղթահարած իրավիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա կլինի ռազմավարությունը ճիշտ շարունակվելու դեպքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ ասել է, որ սեպտեմբերի 15-ին հանրակրթական հաստատությունների վերաբացումն անխուսափելիորեն կհանգեցնի վարակի դեպքերի որոշակի աճի։

Թեմայի այլ նորություններ