Ոստիկանությունը զբաղվում է փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    45%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ոստիկանությունը զբաղվում է փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով

Ոստիկանությունը զբաղվում է փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով

Ոստիկանությունը զբաղվում է Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում փողոցը փակած ակցիայի մասնակիցներից մեկին վրաերթի ենթարկելու հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր բողոքի ակցիաներ է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներում։ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում, Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան պողոտաներում մի խումբ քաղաքացիներ նստացույց են անում՝ պահաջնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մաշտոց-Ամիրյան հատվածի ակցիայի ժամանակ արտակարգ դեպք տեղի ունեցավ․ 88 FU 988 համարանիշերով մեքենայի վարորդը, ընդդիմանալով փողոցը փակած քաղաքացիների պատնեշին, համառորեն վարեց նրանց ուղղությամբ, ինչի հետեւանքով մասնակից աղջիկներից մեկը վայր ընկավ։ Ավելի ուշ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում, բուժօգնության կարիք չկա․ «Ոչ մի սարսափելի բան չկա, ես արցախցի եմ, հանուն իմ հայրենիքի եմ անում, քանի մեքենա ինձ իր տակը գցի, մեկ է, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզելու եմ»։

Նշենք, որ ակցիայի վայրերում ուժեղացված ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունը՝ պարբերաբար քաղաքացիներից ոմանց բերման ենթարկելով։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ այս պահին բերման է ենթարկվել առնվազն 24 անձ։

Թեմայի այլ նորություններ