Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    59%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ

Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ

Ոստիկանության շենք զինված ներխուժած անձինք Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամներ են։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այժմ կա նախաձեռնված քրեական վարույթ, և այլ մանրամասներ չի հաղորդելու։

Անդրադառնալով նույն օրը «Մարտական եղբայրության» անդամներին Ոսկեպար թույլ չտալու դեպքին՝ խոսնակը հերքեց․ «Նրանք ազատ են Ոսկեպար գնալու համար»։

Նա նշեց, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով 49 անձ էր ձերբակալվել, հետո ազատ են արձակվել, քանի որ ապօրինի զենք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 17։00-ի սահմաններում 3 անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծել են ԱԱԾ հատուկջոկատայինները։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։

Ազգային – Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ «տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները (խոսքը սղագրված է համացանցում շրջանառվող տեսանյութերից)».

«Ոստիկաններ, հետ գնացեք, հեռու կանգնեք, ՄԵՆՔ ՄԵԶ ԿՏՐԱՔԱՑՆԵՆՔ… Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի… հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:

Այս պահին իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։ Թե ստույգ ինչ խուզարկությունների մասին է խոսքը, կոմիտեից չեն մանրամասնում։ Ազգային-ժողովրդական Բևեռն է ֆեյսբուքյան էջում գրառում կատարել, նշելով, որ ոստիկանությունը վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում Բևեռի աջակիցների բնակարաններում:

Թեմայի այլ նորություններ