Օրվա ամփոփում․ օգոստոսի 6-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Օրվա ամփոփում․ օգոստոսի 6-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 6-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Կորոնավիրուս

  • Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։ Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք և 706 առողջացած, մահվան դեպքերը 2-ն են։ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է ևս 13 մարդ։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել. ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի։ Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով։ Հայաստանի համար անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ

Արտակարգ դրություն

  • Կառավարությունը կփոփոխի կորոնավիրուսի հայտնաբերման մարտավարությունը. ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային որոշ տեղերում։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ու Առինջ գյուղում։ Տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկտորեն հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարունակել են հերթական խստացված ստուգայցը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Խստացված մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ։ Երևանյան երթուղային տաքսիները շարունակում են անտեսել հակահամաճարակային կանոնները և պարետի ցուցումները։

Զինված ուժեր

  • ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները․ այս մասն հայտարարել է Շուշան Ստեփանյանը։ Ազգային անվտանգության ռազմավարությունը․ ռազմական սպառնալիքների զսպում եւ չեզոքացում։ Ցուցադրական պարապմունք, մասնագիտական հավաքներ և նորակոչիկ զինծառայողների հետ անցկացրած պարապմունքեր։ 

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունը 5 մլն դոլարի ներդրում է ստացել։ «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել․ այս մասին գրել է «Ժողովուրդ» թերթը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում։ Հայաստան վերադարձող ոչ մի հայ առանց կեցավայրի չպիտի մնա. այս մասին հայտարարել է Զարեհ Սինանյան։ Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ։ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդը կնախագահի Վարչապետը։ Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորել է վերջ տալ հին տրամաբանությանը։ Պետական Եկամուտների Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ։ Լոռու մարզպետարանի պարզաբանումը «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին։ Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում։ 
  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 5-ից 6-ը։ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում։ ՃՏՊ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ։ Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են մոտակա ափ։ Ծաղկաձոր քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում՝ համայնքին պատճառվել է էական վնաս։ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ։ ԱԺ փոխխոսնակ Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ ՀՔԾ-ն հաստատում է՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է։ Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՔՏՀԱ տեսչական մարմինն ապօրինի հանքավայր է հայտնաբերել Գեղարքունիքի մարզում։ Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը։ ՃՈ ուժեղացված ծառայություն Էջմիածնում և Արմավիրում․ 24 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դիլիջանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել։ Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել։ 
  • Շարունակվում է Եղեգիս համայնքի տեխնիկական պարկի համալրումը։ Հանրապետության մի շարք ճանապարհներին ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Ջրային կառավարման պլանի մշակում․ Հրազդանի ջրավազան։ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը» ընդգրկվել է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում։ Ակնաշենում մեկնարկել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսված Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները, որնց արդյունքում համայնքի ևս 40 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով։ Կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, բնության հատուկ պահպանվող տարածքների, առկա խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ Երեկ Գավառում կարևոր ակցիա է իրականացվել մարզկենտրոնի պոլիկլինիկայի բոլոր 88 աշխատակիցները` բանվորից մինչև բժիշկ ու տնօրեն, խրախուսական գումարներ են ստացել։ Նախարար Պապիկյանի շրջայցը՝ սահմանամերձ Բերդ համայնքում։ Արտադրությունից մինչև ծառայությունների մատուցում. «Նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը» ծրագրին։ «Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվի։

Միջազգային

  • Բեյրութում նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչները տնային կալանքի տակ են առնվել պայթյունից հետո: Լիբանանահայերը խիստ կարիքի մեջ են, շատ երիտասարդներ Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեն. այս մասին ասել է «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրենը։ Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար։ Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։ Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևան-Մոսկվա առաջիկա չվերթները. Ռուսաստանը տարհանում է իր քաղաքացիներին։ Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահ Սարգսյանն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին և լիբանանահայության հետ կապված խնդիրներին։ Ընդլայնվում է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակը։ Վրաստանի նախագահը ԱՄՆ-ի դեսպանի հետ միասին այցելել է Սամցխե-Ջավախեթի։ Բայդընի ու Թրամփի դիրքերը` մինչեւ նոյեմբեր։ Ի նշան զորակցության, Երեւանի քաղաքապետարանի շենքը այսօր երեկոյան լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի, ինչպես նաեւ Բեյրութի ու Երեւանի զինանշանների գույներով։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ