Օրվա ամփոփում․ օգոստոսի 5-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 5-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 5-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Կորոնավիրուս

  • Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 288 նոր դեպք և 478 առողջացած, մահվան դեպքերը 2-ն են: Այսօր տեղի է ունեցել պարետատան նիստից հետո անցկացվող հերթական ճեպազրույցը, որի ժամանակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է, որ դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները: ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի: ՀՀ Առողջապահության նաժարարությունը հայտնում է այն մասին, որ բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին: 
  • Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 12 մարդ:

Արտակարգ դրություն

  • ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն oգոստոսի 5-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք անտեսել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը: Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը: Երևանում գույքագրվել է կենսազուրկ և հատման ենթակա շուրջ 500 ծառ: Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս: 
  • Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Կառավարությունում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները: 

Զինված ուժեր

  • 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը օգոստոսի 4-ին ուսումնական տագնապով բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Օգոստոսի 3-ից 4-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր: Օգոստոսի 4-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մարտական դրոշի հանձնման արարողություն:

Միջազգային

  • ԱՄԷ-ի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը Բեյրութում անցել է135-ը, զոհված հայերի թիվը` 6-ը: Ինչ է հայտնի է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, դեպքի հետ կապված մանրամասները մեկ տեսանյութով: Հրապարավել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բեյրութի պայթյունի ժամանակ հայրը պաշտպանում իր որդուն: Թուրք կուսակցապետը սպառնացել է Հայաստանին: 
  • Դիտարկվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Արցախը Լիբանանի հետ է. այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Լիբանանում գտնվող հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից: Արցախի Հանրապետության ԱԳՆ֊ն կապի մեջ է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լիբանանում հայկական կառույցները գնահատում են պայթյունի վնասների չափը: ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով:
  • ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկնոջը: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի, Նախագահ Սարգսյանը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության եւ զորակցության ուղերձ է հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:   

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ