Օրվա ամփոփում․ օգոստոսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս / արտակարգ դրություն

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. 203 նոր դեպք և 262 առողջացած: Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը կանգ էր առել, բայց կարծես նորից սկսում է շարունակվել. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Արտակարգ դրությունը չի երկարաձգվի․ կգործեն այլ սահմանափակումներ. այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Ռուստամ Բադասյանը: Հայաստանում նախատեսվող «Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է. այն տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը:

Զինված ուժեր

  • Մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը:

Իրադարձությունները Հայաստանում և Արցախում

  • Փլուզված շենքի մի շարք բնակիչները հրաժարվել են տեղափոխվել կառավարության առաջարկած հյուրանոցը: Ռազմական գործողություններից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին միանվագ աջակցություն կտրամադրվի: Զրոյից գյուղ է կառուցվելու: Վարչապետի մոտ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները: «Քեզ համար Լիբանան»․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք համերգ: «Նյութական դժվարությունները հաղթահարելի են, սակայն առանց մշակութային կյանքի անհնար է ապրել»․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ: Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է․ նախագահի նստավայրում հանձնվել են մանկագիրների և նկարազարդողների մրցույթի հատուկ մրցանակները: Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է. բնակիչները պատմում են իրենց ապրումների մասին: Առաջին բժիշկ ազգային հերոսը: Առողջապահության նախարարն ԱԺ-ում մասնակցել է բյուջետային ծրագրերի քննարկմանը: Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը կշնորհվի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին: Արցախի նախագահը աշխատանքային քննարկում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի և հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին ԱՀ բարձրագույն պետական կոչում շնորհելու հարց է քննարկվում: Կառուցենք Հայաստանը նորովի․ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում, Իջևանում և Գյումրիում իրականացվող շինարարական աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել: ԵՄ-ն նոր դրամաշնորհ կտա՝ կրթական ոլորտում նորարարությունների համար:  Oծվեց Միածնաէջ Մայր տաճարի զանգակատան խաչը: Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը: Կայացել է ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հերթական նիստը. ինչ որոշում են կայացրել:
  • Գինեգործական թանգարանի բացումից մինչև այգիների ընդլայնում. կկատարվի շուրջ 1.6 մլրդ դրամի ներդրում: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման, վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել Ջերմուկ համայնքում: Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր: Լոռու մարզի Արևաշող-Սարահարթ համանքում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Կոտայքի մարզում վերակառուցվում է Արագյուղի մշակույթի տունը, հիմնանորոգվում բակային հատվածը: Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը: Ծովինարում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները: Արաքս (Արմ. տ.) համայնքի երեխաներն այս տարվանից նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան. համայնքապետարանի մասնակի աջակցությամբ համայնքի դպրոցում նախակրթարան է կառուցվել: 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Արարատ քաղաքային համայնքի զբոսայգին. շինարարական աշխատանքները մեկնարկել են: Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Թաթուլ համայնքում 165մլն դրամ ընդհանուր արժեքի 3 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում: Երևանի Կենտրոն վարչական շրջանի բակային տարածքներում վնասված և բարեկարգման ենթակա ասֆալտ-բետոնե շերտը փոխարինվում է նորով:

Պատահարներ

  • ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: ՃՈ 15 պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել: Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում: Հերքում. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Աղձքում պեղումներ չի իրականացրել, կազմակերպությանը որեւէ գումար չի հատկացվել: Աղջիկը ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը․ Կումայրի ոստիկանները բացահայտել են սպանության փորձը: ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա:

Միջազգային

  • Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա երկու շաբաթներին նախատեսվող չվերթերի ցանկը: Մոսկվայում Թումո կենտրոն է բացվել: Կրեմլը հույս է հայտնել, որ Նավալնիի առողջական վիճակը չի ազդի Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա: ԱՄՆ-ն նախազգուշացնում է իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա: Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում: Ռուսաստանը, Լուկաշենկայի խնդրանքով, ստեղծել է իրավապահների ռեզերվ ՝ Բելառուսին օգնելու համար․ Վլադիմիր Պուտին

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ