Օրվա ամփոփում․ օգոստոսի 17-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 17-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 17-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատված 38 նոր դեպք և 71 առողջացած: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Արտակարգ դրություն

  • Երևանի տրանսպորտում կրկին հայտնաբերվել են գերբեռնված փոխադրման դեպքեր: Տավուշի մարզի մի շարք օբյեկտներում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ: Բուհերը նույնպես կբացեն դռները. այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարը: 

Զինված ուժեր

  • ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը: Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը: ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները մեթոդագործնական պարապմունքներ են իրականացրել: 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են շտաբային մարզումներ: 2-րդ զորամիավորման N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: 

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին: Ծովասարն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա: Ընթացքի մեջ են նաև Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները: Մարդիկ որ տեսնեն՝ իրենց գյուղում հարցեր են լուծվում,հարկ վճարելու հանդեպ վերաբերմունքը կփոխեն. ասել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գեղարքունիքի մարզ այցելության ամփոփումը: «Հունոտի կիրճ» բնապահպանական արգելոց. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին: ԱԺ նախագահին եմ ներկայացրել ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում. հայտնել է Վահրամ Ավետիսյանը: Ասֆալտապատվում է Արարատյան փողոցը Ն.Չարբախին միացնող կամուրջը: Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ: Ինչպե՞ս է իրականացվելու սիգի արդյունագործական որսը Սևանա լճում: Սերժ Սարգսյանը խախտում է երկամյա լռությունը․ պաշտոնաթողությունից հետո նա առաջին անգամ մամուլի ասուլիս կտա: Աշխատատեղերի գրանցման կարևորության մասին. ՊԵԿ տեսանյութը: Շահագործման է հանձնվել առաջին հատուկ դիահերձարանը: Հրազդանի ԲԿ-ում ծնվել է օրվա հսկան` 5100 գրամ քաշով: Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հիմնանորոգված դիահերձարանն արդեն շահագործվում է: ՙՙՍևան՚՚ ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ-ում ստեղծվում է նոր հատուկ ստորաբաժանում: Բադասյանը կարևորում է դատապարտյալների մասին միասնական ինֆորմացիան համակարգի ներդրումը: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մեսչյանին համատեղ աշխատանքի համար: «Զվարթնոց» օդանավակայանը ներկայացրել է COVID-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկը: Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում: Տարեկան մեկ անգամ մինչև 5 անուն դեղ` առանց հավաստագրի: Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե ճանապարհի նորոգումը՝ տնտեսական զարգացման խթան: Ռուսական Topwar.ru կայքը ներողություն է խնդրել իր հրապարակած ապատեղեկատվության համար. Արցախի ԱԳՆ:  Երևանում շարունակվում են 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները: 

Պատահարներ

  • Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքեր: Զարհուրելի սպանություն Երեւանում. հեռուստաաշտարակի մոտ գտնվող ձորակում հայտնաբերվել է խեղդամահ արված երիտասարդ աղջկա դի: 25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները բացահայտել են 500 հազար դրամով մեկ տարեկան որդուն վաճառելու դեպքը: Գողթանիկ գյուղի գետում 22-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել: «Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննվել է 1233 քրեական գործ: Երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2020թ. առաջինին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է 206 քրեական գործ. 197 անձ ճանաչվել է տուժող: 4 անձ ձերբակալվել է՝ գողության փորձ կատարելու կասկածանքով: Վճարահաշվարկային տերմինալից գողության փորձ կատարելուց րոպեներ անց ՊՊԾ գնդի ոստիկանները բռնել էին: Ալավերդիում 2 զինված երիտասարդ մտել են խանութներից մեկը եւ հափշտակել ոսկյա զարդեր: 

Միջազգային

  • Բելառուսի քաղաքական իրավիճակի վերջին զարգացումները մեկ տեսանյութով: Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել: Տիխանովսկայան հայտնել է, որ այս շրջանում նա պատրաստ է հանդես գալ որպես ազգային առաջնորդ: Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ գոլով Տամբովում բացել է գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ի հետ խաղում: Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից: Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ ԱԳՆ-ին․ Այստեղ ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի խնդիրն է: «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել Պոչետինոյի պահանջած աշխատավարձը: Վրաստանում միջազգային կանոնավոր ավիաչվերթների արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: 7 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն տեղ են գտել «Defense News Top 100» ցանկում:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ