Օրվա ամփոփում․ օգոստոսի 15-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 15-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 15-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած: Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել։

Արտակարգ դրություն

  • Կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։ ՍԱՏՄ տեսուչների կողմից անցկացվող վերահսկողությունը մայրաքաղաքում և մարզերում։

Զինված ուժեր

  • Հրապարակվել է տեսանյութ Արտակ Դավթյանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն այցից։ Արցախում տեղի է ունեցել զինվորական երդման արարողություն։ Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 6000 կրակոց։ Հայ խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան:

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ և Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ։ Աշխատանքը Իջեւանում եռում է․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Իջևանի փողոցների շինարարական հրապարակներից։ Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ եւ գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է. ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ և Կորեայի Հանրապետության նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ։ Արցախի նախագահի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել․ հայտնել է ԱՀ նախագահի խոսնակը։ Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Շուշիի գորգերի թանգարանը բացառիկ վայր է, մթնոլորտը՝ ֆանտաստիկ, իսկ գորգերը հիացնում են իրենց գույներով ու ինքնատիպ նախշերով. ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհավորանքը Կապանի օրվա կապակցությամբ։ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության համաֆինանսավորման շնորհիվ IT ոլորտով հետաքրքրվողները կարող են հմտանալ ծրագրավորման 17 նեղ ուղղություններով։ Այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսեւորեք բարձր քաղաքացիական գիտակցություն․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային հանդիպում֊քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ․ լինելու են սուր ու կտրուկ լուծումներ։ Շրջակա միջավայրի նախարարը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրված տարածքների վճարները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է «Քո հեքիաթը» երաժշտական-ներկայացումների շարք։ Ռուբեն Վարդանյան. «Ազնիվ խոսքը» նորից կարեւոր է դառնալու։ Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Ակտիվ մշակութային կյանքով ապրող անհատ ստեղծագործողները, ժամանակակից ու կիրառական արվեստի ներկայացուցիչները և գրողները հնարավորություն ունեն դիմել ԿԳՄՍ նախարարություն դրամաշնորհ ստանալու համար։ 

Պատահարներ

  • Արտյոմ Կանևսկոյին բերման են ենթարկել։ Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար. ոստիկանության բացահայտումը։

Միջազգային

  • Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը միայն Բելառուսի նկատմամբ չէ․ ասել է Լուկաշենկոն, հայտնելով, որ Բելառուսի ղեկավարությունը երկիրը ոչ մեկի չի տա։ ԱՄՆ-ն ու Լեհաստանը ռազմական գործակցության համաձայնագիր են ստորագրել։ 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ