Օրվա ամփոփում․ օգոստոսի 14-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    77%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    87%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 14-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 14-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. oգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 276 նոր դեպք և 267 առողջացած։ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնը։ 

Արտակարգ դրություն

  • Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել: Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում մշտադիտարկումներ և խստացված ստուգայցեր են: Ստուգայցերը շարունակվում են, խախտումեր թույլ տվող տնտեսավարողների թիվը նվազում է:

Զինված ուժեր

  • Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ։ 

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Վարչապետը պարգևատրման է ներկայացրել Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC-ի «HardTalk» հաղորդմանը։ Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը: ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սեւան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Նիկոլ Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին: Պուլտը Ձեր ձե՞ռը չի՝ մի նայեք․ Փաշինյանը՝ 3 հեռուստաալիքները փակելու մասին սևանցու հարցին: Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Արցախի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է ռուսական կայքի՝ Մասիս Մայիլյանին վերագրվող խոսքերը: «Հայաստանը սեր է». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը առցանց մամուլի ասուլիս է տվել: Լիբանանից Հայաստան շաբաթական երկու թռիչք է իրականացվում, լիբանանահայերի խնդիրների լուծման համար Կառավարությունը հատուկ ծրագրեր կմշակի. այս մասին հայտնել է Զարեհ Սինանյանը: ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը: Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է. Տիգրան Խաչատրյանը ասուլիսի սկզբում մոռացել էր դիմակը: Նոր հուշագիր ստորագրվեց ԱԻՆ-ում: Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, հեռանում է կուսակցության կառավարման խորհրդի կազմից և ջնջում է ֆեյսբուքյան իր անձնական էջը: Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գառնի համայնքում մեկնարկել են Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքները։ Վերանորոգվում է Գավառի Մշակույթի տան շենքի մի հատվածը։ Բերքաբեր գյուղում կկառուցվի ոռոգման համակարգ, դպրոցի և համայնքային կենտրոնի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ։ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գետազատ համայնքում սկսվել և ընթացքի մեջ են Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները։ Օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։ Տեսանյութ է հրապարակվել Վեդու ջրամբարի շինհրապարակից։ Մ-14, Մ-4 Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ատոճանապարհի կմ12+450-19+450 հատվածում իրականացվում են հիմնանորգման աշխատանքներ։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: 

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-ից 14-ը։ Շաբաթվա ընթացքում 156 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում։ Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է նախնական տվյալներով` սմերչ տեսակի հրթիռ: «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել։ Այսպես կոչված՝ «օրենքով գող» է ձերբակալվել․ ոստիկանության պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: Բացահայտվել են ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքեր: Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր: «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 13-ից 14-ը: Մեքենայից դրամապանակ գողացած երիտասարդին ոստիկանները բռնել են․ գողոնը հայտնաբերվել է: Գողացել էր «Պորշի» լուսարձակներն ու բռնել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը: 

Միջազգային

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ