Օրվա ամփոփում․ օգոստոսի 13-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 13-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 13-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 229 նոր դեպք և 405 առողջացած, արձանագրվել է մահվան 7 դեպք։ Օգոստոսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 25 հիվանդ է բուժվում, նրանցից 19-ը Շիրակի մարզի բնակիչ է: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է։ Երևան` կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների աղտահանման և լվացման աշխատանքների շարքից: Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել սոցիալական հեռավորություն։ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 մարդ։ 

Արտակարգ դրություն

  • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ և 24-րդ միջոցառումները. աջակցություն կստանան զբոսաշրջության, խաղողագործության ոլորտների տնտեսավարողները։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցների ստուգայցերը Կենտրոն վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում կրում են շարունակական բնույթ։ 

Զինված ուժեր

  • Եթե հակառակորդը մի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ։ Հայ շինարարը՝ բանակին․ ներկայացված աշխատանքները կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող աշխատանքային գործընթացի մի փոքր մասն են միայն։ Մասնագիտական հավաք-պարապմունքներ Հայաստանի զինված ուժերում։ Ցուցադրական պարապմունքներ 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում։ Կապի վարժանքներ 5-րդ զորամիավորումում։ 

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր․ շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը։ Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի. Տիգրան Ավինյան։ Մեկնարկել է Սևանա լճի ափամերձ հատվածը ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը: Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում բացվել է Հայփոստի նոր տիպի բաժանմունք։ Հակառակորդից մի քանի մետր այս կողմ՝ սահմանին, կրակոցները լռել են, մարդիկ` վերադարձել իրենց բնականոն առօրյային: Մեկնարկել է երիտասարդների համար նախատեսված «E4J Justice Accelerator» ծրագիրը։ Սեւանցի ծանրորդուհին ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության, կայունության եւ դիմակայության ծրագրեր է իրականացնում: Արմավիրի մարզում բացվել է միջազգային ճանաչում ունեցող և հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրին: Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը շարունակում է հայտնաբերել և ապամոնտաժել ապօրինի կառույցները: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցանները՝ սահմանված գրաֆիկի համաձայն, ամեն օր վարչական շրջաններում լվանում են փողոցները: «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը սկսում է պուրակի տեսք ստանալ։ 163 բնակարան կնվիրաբերվի մանկատան շրջանավարտներին։ Քննարկվում է դպրոցներում երկարօրյա ուսուցման նախագիծը։ Սկսվել են «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզում իրականացվում է «Սևանն ափի մեջ» արշավային զբոսաշրջության զարգացման ծրագիրը։ Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ։ Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի և կարդիականացվի։ Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին։ 10 կուսակցությունների հայտարարությունը Սեւրի 100-ամյակի առթիվ։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ։ Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. Նիկոլ Փաշինյան։ 9 տնայնագործ-գինեգործ սեփական բրենդը կունենա աջակցության ծրագրով։ Մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ 

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-ից 13-ը։ 2020 թ. առաջին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» ՀԿ կատարած աշխատանքների հաշվետվություն։ Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր։ Քրեական ենթամշակույթի դեմ համակարված պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը։ ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW», «Reno», «ZIL» և «Opel Аstra G» մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 40.3 հա տարածքում բռնկված հրդեհները։ Հրդեհ Էջմիածին քաղաքում․ այրվել է խոտածածկ տարածք։ Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու։ Խոշոր վթար Լոռու մարզում. 10 քաղաքացի հոսպիտալացվել է։ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել։ Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնել։ Դանակահարություն Մյասնիկյան գյուղում․ Բաղրամյանի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը։ Օգոստոսի 12-ին մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները։ Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները։ 

Միջազգային

  • Բայդընն ու Հարիսը պայքարելու են ընդդեմ Թրամփի ու Փենսի։ ԱՄՆ-ը Իրանի Զինված ուժերին մեղադրել է նավի գրավման համար։ Ֆրանսիան նոր ռազմական ուժեր է ուղարկում Միջերկրական ծովի արևելյան հատված։ Բելառուսում գործադուլ են սկսել «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները։ GEM զեկույց. հայերը պատրաստ են բիզնես սկսել, բայց վախենում են ձախողել։ Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ կոչով դիմել ժողովրդին:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ