Օրվա ամփոփում․ օգոստոսի 12-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 12-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 12-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք: Առողջապահության նախարարի ցուցումով հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում COVID-19 պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Կովիդ 19-ի դեմ ռուսական պատվաստանյութը` հարցականի տակ: Ռուսաստանը գովերգում է իր պատվաստանյութը, աշխարհը` հորդորում մտածել անվտանգության մասին: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Վարդագույն լճի ցեխը՝ որպես COVID-19-ի բուժման միջոց

Արտակարգ դրություն

  • Արտակարգ դրության որոշ սահամանափակումներ կհանվեն. փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին ՀՀ պարետի համապատասխան որոշման հրապարակումից հետո: Հաստատվել է ինքնամեկուսացման նոր կարգ. Պարետը ներկայացրել է կանոնների փոփոխությունները: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները իրականացրել են մշտադիտարկումներ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում:

Զինված ուժեր

  • Ականների տեղադրման և ականազերծման, կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ: Ջալալ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին և նորաստեղծ "Արցախի պահեստազորի սպաների միություն" Հ/Կ վարչության անդամներին:

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստին հայտնեց, որ այս անգամ արտակարգ ռեժիմը կլինի բավականին մեղմ: Oտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է. կառավարության արտահերթ նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը: Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. նախագահ Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի վարչության անդամներին: Նախարար Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին:

Պատահարներ

  • Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել որը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Քաղաքացին սպառնում էր երեխային ցած նետել՝ փորձելով խոչընդոտել ապօրինի կառույցի քանդմանը: Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը: Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․ պետությանը պատճառված վնասը վերականգնվել է: Արարատի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է: «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 10-ից 11-ը: Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել: Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա:

Միջազգային

  • Շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան. այս մասին հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրաչյա Հակոբյանն այցելել է Լիբանանի պայթյունից տուժած հայաբնակ Բուրջ Համուդ եւ Նոր Հաջըն թաղամասեր: Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ համայնքային կազմակերպությունների և կամավորական խմբերի հետ: Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ: Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել: Էկատերինե Տիկարաձեն այսօր հանդես է եկել հայտարարությամբ,- "Եթե չկրենք շնչադիմակներ և չպաշտպանենք սոցիալական հեռավորություն, հնարավոր է, ուսումն սկսելը լինի ռիսկի տակ":

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ