Օրվա ամփոփում․ օգոստոսի 11-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 11-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 11-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում: Օգոստոսի 1-10-ն ՀՀ ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում: Ինչպե՞ս է ազդում կորոնավիրուսը թոքերի վրա, արդյո՞ք հնարավոր է կանխել թոքերի հյուսվածքի վնասումը վաղ ախտորոշման դեպքում, արդյո՞ք ծխելը կանխում է վարակի ներթափանցումը․ պարզաբանում է թոքաբանության և տուբերկուլոզի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Լուսինե Եղիազարյանը: 

Արտակարգ դրություն

  • Խստացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում: Ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ Երևանի Քանաքեռ-Զեյթուն Շենգավիթ վարչական շրջաններում: Ուժեղացված ստուգայցեր հրուշակեղենի եւ պահածոների խոշոր արտադրություններում, Երեւանի Մետրոպոլիտեի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում եւ ոչ միայն: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները: Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը: Ուժեղացված ծառայություն Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում:

Զինված ուժեր

  • Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Նորակոչիկների հետ անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Անցկացվել են հրետանավորների մասնագիտական պարապմունքներ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ այցելել է Արցախ:

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական ավտոճանապարհի 10 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյանը տեսայութ է հրապարակել: Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին. նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախագահական նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքի վերաբերյալ: ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ: Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անակնկալը դստեր տարեդարձին։ ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Հացահատիկի բերքահավաքը՝ նոր գյուղտեխնիկայով: Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ: Արդյունագործական ձկնորսությունը Սևանում․ ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագիծը: Փաստագրված վիշապաքարերից 5-ի դիրքն արդեն ուղղվել է: Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանձնեց շրջանավարտների դիպլոմները: Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը։ Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհների նորոգման համար տրամադրվել է 2.8 մլրդ դրամ: ՀՀ Ազգային ժողովը տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով ոլորտի փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել: 2020թ. առաջին կիսամյակում 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Հույս ունեմ, որ Հայաստանը, օգտագործելով իր առանձնահատկությունները և առավելությունները, կկարողանա հաղթահարել դժվարությունները. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը: 

Պատահարներ

  • ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերել են հրավառություն իրականացրած անձանց. նրանք տուգանվել են: Չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը կանխելու նպատակով մի շարք հասցեներում արդեն տեղադրվել են աղբամանները և հարակից տարածքները տեսանկարահանող սարքեր: Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ. երկու անձ ձերբակալվել է:

Միջազգային

  • Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով. այս մասին հայտնեց ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ-ն լիբանանահայերի կողքին է. Գլխավոր հանձնակատարն ամփոփել է Բեյրութ այցի երկրորդ օրը: «Ավրորան» 200 հազար դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար: Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները: Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ: Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը: Բացառիկ կադրեր Մինսկի ցույցերից․ ոստիկանական կոշտ գործողություններ և ցուցարարների սադրանքներ: 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ