Օրվա ամփոփում․ օգոստոսի 10-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    68%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ օգոստոսի 10-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ օգոստոսի 10-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Կորոնավիրուս

  • Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած: Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վրաստանում, կորոնավիրուսի 25 նոր դեպքից 17-ն արձանագրվել է Մեստիայում:

Արտակարգ դրություն

  • Դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից․ այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը:

Զինված ուժեր

  • Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը: Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և հմտությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 3-ից 7-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաների հետ անցկացվել են մեթոդագործնական պարապմունքներ:

Օրվա իրադարձությունները Հայաստանում

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այդ պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում էին վերեկալների փոխարինման աշխատանքներ: Ուղիղ 100 տարի առաջ այսօր ստորագրվեց Սևրի պայմանագիրը` Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. այդ կապակցությամբ Երևանում գիտաժողով է անցկացվել, որի մասնակիցներին իր խոսքն է ուղղել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը սիրիական Ալ-Ազմենահ թերթին տված իր հացազրույցում անդրադարձել է Սևրի պայմանագրի ստորագրման 100-րդ տարեդարձին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Պատահարներ

  • Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-ից 10-ը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա: Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն. քրեական գործն ուղարկվել է դատարան: Սյունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի աղջիկը, փեսան ու թոռնիկներն էին: Օգոստոսի 9-ին Հրազդանում,Աբովյանում և Ծաղկաձորում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները: «Պորշի» լուսարձակները գողացած տղամարդը հայտնաբերվել ու կալանավորվել է: 

Միջազգային

  • Բելառուսի ԿԸՀ-ն հնչեցրել է քվեարկության նախնական տվյալները․ առաջատարն է Լուկաշենկոն: Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին․ այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում: Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին: Ադրբեջանական բանակի հերթական բարձրաստիճան զինվորականի մահը՝ հանկարծամահ է եղել Գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլուն:

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ