Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.01.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    55%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.01.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.01.2021)

Այսօր 21:04 - Տեղի ունեցավ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ Ջոոզեֆ Բայդենը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը: Րոպեներ առաջ ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսը նույնպես երդվեց՝ հավատարմորեն ծառայել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու ամերիկացիներին: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Կապիտոլիումի աստիճաններին։ 

Այսօր 19:44 - Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի։ Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը։ Նման վիարվորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն պրոթեզավորում և ապահովվելու է նաև դրանց սպասարկումը։ [Փոխվարչապետ Տիգրան Ավինյան]

Այսօր 17:48 - Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ]

Այսօր 17:38 - Այս պահի դրությամբ Երևան-Կապան ավտոճանապարհի վերաբերյալ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ, և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի հետ, այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը: Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սյունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ խնդիր չունենք, միջադեպ չենք ունեցել և հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու։ [Տիգրան Ավինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ]

Այսօր 17:01 - Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: [ՄԻՊ Արման Թաթոյան]

Այսօր 14:49 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:

Այսօր 12:06 - Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի խոսքով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելուն։ |civilnet.am|

Այսօր 11:23 - ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Ինչպես նաև աղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը: 

Այսօր 11:08 - ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող տնտեսավարող սուբյեկտներին:

Այսօր 11:03 - Հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում: Երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք:

Այսօր 10:58 - Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կլինի ազգային փոքրամասնությունների օր․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: ,

Այսօր 10:35 - ԱԺ-ն ընդունեց անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին ընթացքի ժամանակ ծխելն արգելող նախագիծը։ Այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Այսօր 10:15 - Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի էր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, ուղղություններով: Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: [ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ] 

Թեմայի այլ նորություններ