Օրվա ամփոփում․ հուլիսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    85%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    92%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ հուլիսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

 Օրվա ամփոփում․ հուլիսի 27-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

  • Ցավալի լուր սահմանից․ մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: 
  • Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք և 187 առողջացած, մահվան դեպքերը 7-ն են, որոնցից մեկը այլ հիվանդությունից։ Արցախում նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել 3 քաղաքացու մոտ։ Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տուրիզմի ոլորտում հանգեցրել է ծանր հետեւանքների։ 
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 55 երկրից կատարվել է շուրջ 313 մլն դրամ նվիրաբերություն։ Շուրջ 800,000 ԱՄՆ դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորման օգտին 
  • Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով։ Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլի. Աշոտ Ղուլյան։ Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից. ԱԳՆ մամուլի խոսնակ։ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ։ Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
  • Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծի ենթարկել։ Գերմանիայում ՀՀ դեսպանը կոչ է անում չտրվել ադրբեջանցիների հրահրած սադրանքներին
  • Քաղավիացիայի կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի
  • Հայկ Սարգսյանն արդեն տուգանվել է. նա ներողություն է խնդրում ՀՀ պարետատնից ու իր քաղաքական թիմից  
  • Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր։ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործով հինգ հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է 
  • Որոշ կայքեր սկսել են առաջարկել ՌԴ-ից ՀՀ կանոնավոր չվերթների տոմսեր. դեսպանության նախազգուշացումը 
  • Նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ աջակցություն է ցուցաբերվել բնական աղետից տուժած գյումրեցի ընտանիքներին.
  • «Իմ քայլը» այս շաբաթ կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ Լիլիթ Մակունց.
  • Ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍՆ։ Հուսով եմ՝ այս թնջուկը ԿԳՄՍՆ-ը կլուծի․ Մակունցը՝ բուհեր չընդունված դիմորդների խնդրի մասին.
  • Այն քաղաքացիները, որոնք հարկադիր վերադառնում են Հայաստան, սակայն ապրելու տեղ չունեն, 6 ամիս բնակարանային վարձի փոխհատուցում կստանան պետությունից.
  • Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ