Օրվա ամփոփում․ հուլիսի 23-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    36%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    83%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    67%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Օրվա ամփոփում․ հուլիսի 23-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 23-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով․

Interlur.com լրատվական գործակալությունը Պաշտպանության Նախարարության լրատվական ծառայությունից այսօր ցավով տեղեկացավ, որ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը:

Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան, գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, ապաքինվել է ևս 478 մարդ, իսկ Արցախում հաստատվել է 4 նոր դեպք։ Աշխարհը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ, պատվաստանյութ արտադրելու գլխավոր հավակնորդներից է AstraZeneca-ն։

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, այդ մասին առավոտյան տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Վերջին իրադարձություններով պայմանավորված հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Բացի այդ, Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ։ Վերջինս ոչ մի կերպ պայմանավորված չէ սահմանային լարվածությամբ։ 

ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի նախագիծը չի ընդգրկվել օրակարգում։ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը հայերի ցույցի ժամանակ ադրբեջանցիների սանդրանքներով պայմանավորված հանդես է եկել հայտարարությամբ։

Սկսվել է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման գործնթացը։ Հայտնի է Կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը, որոշումն ընդունվել է այսօր, կառավարության հերթական նիստի ժամանակ։ Նշենք նաև, որ նիստի ժամանակ որոշում կայացվեց 25 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնման աշխատանքները սկսելու համար։ Նիստի մեկնարկին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային լարվածությամբ պայմանավորված ելույթ ունեցավ, որի ժամանակ մասնավորապես հայտարարեց, որ հայկական կողմն առավել ամրապնդել է իր դիրքերը սահմանում։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած որոշման նախագծով, առաջարկվում է նվիրատվության ներկայացնել Երեւանի եւ մարզերի հանրակացարանների ու պետական այլ շենքերի 41 բնակելի տարածքներ։ Դրանք կհատկացվեն 37 ընտանիքի, ինչի արդյունքում 117 անձ կապահովվի սեփական բնակարանով։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Հուլիսյան հեղափոխության օրվա առթիվ, որի արդյունքում անկում ապրեց Եգիպտոսի միապետությունը և երկիրը հռչակվեց հանրապետություն։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի` Հ.Գրիգորյանի մասով նախաքննությունը , գործը ուղարկվել է դատարան։

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման համար և նոր կառուցվող դպրոց Եղեգնաձորում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումներով և համապատասխան տեսանյութերի հրապարակմամբ իրենց էջերում տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա  խնդիրները  և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝  ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:

Interlur.com լրատվական գործակալությունը այսօր ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Օրվա իրադարձությունների լրահոսը կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ