Օրվա ամփոփում․ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի վերաբերյալ ուշագրավ և կարևոր նորությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    85%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Օրվա ամփոփում․ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի վերաբերյալ ուշագրավ և կարևոր նորությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի վերաբերյալ ուշագրավ և կարևոր նորությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Այսօր հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։ Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։

  • ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն է հայտնել և գրառումներ է արել Թվիթերի և Ֆեյսբուքի իր էջերում։
  • Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել է Լիբանանում Ռուսաստանի դեսպանատան շենքը, վիրավորվել է դիվանագիտական ​​առաքելության աշխատակից. Այս մասին հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոընկերությունը
  • Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է Ղազախստանի դիվանագիտական ​​առաքելության շենքը, հյուպատոսը ստացել է փոքր վնասվածքներ։ Պայթյունի ալիքի ազդեցության հետևանքով վնաս է հասցվել Լիբանանում Ղազախստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածքին: 
  • Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
  • Արամ Ա-ն Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ ծանոթացել է պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին
  • Պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանի Քաթայիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը:
  • Բեյրութի նահանգապետը կատարվածը համեմատել է «Հիրոսիմա և Նագասակի ռմբակոծությունների հետ», իսկ Լիբանանի գաղտնի ծառայության ղեկավարը վաղաժամ է համարում ահաբեկչական հարձակման մասին խոսելը: Լիբանանի նախագահ Միշել Աունը գումարելու է երկրի Գերագույն պաշտպանության խորհրդի նիստ: Նա կարգադրել է բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին Առողջապահության նախարարության միջոցների հաշվին, ինչպես նաև ժամանակավոր կացարան տրամադրել բոլոր այն քաղաքացիներին, որոնց տներն ու գույքը վնասվել են: Լիբանանի Վարչապետը օգոստոսի 5-ը հայտարարել է ազգային սուգի օր: 
  • Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40 զոհ է գրանցվել, վիրավորվել է մոտ 2,5 հազար մարդ, զոհերի թիվը կարող է դեռ աճել: 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ