Որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    11 կմ/ժ
  • Արարատ 25°C
    23%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    18%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    43%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    18%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    36%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում. Միրզոյան

Որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում. Միրզոյան

Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկար պատմության վրա: Բարձր, բարձրագույն մակարդակի շփումները, մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումները, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը, և պետք է ասել, որ մենք Կիպրոսի հետ ունենք բավականին հարուստ երկկողմ օրակարգ: Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում: Այդ մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այսօր իմ գործընկերոջը երախտագիտություն եմ հայտնել հայկական կողմին աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակում բոլոր զգայուն հարցերում, ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտագիտություն եմ հայտնել ԼՂ-ից փախստականներին ցուցաբերված օգնության համար: Ինչպես գիտեք՝ 30 հոգի հնարավորություն ունեցավ ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում: Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի: Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը մայրաքաղաքներում կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդմանը»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առկա է հիանալի համագործակցություն ոչ միայն ԱԳ նախարարությունների միջև և ընդհանրապես գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով:

«Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա: Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ-ը խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ունենք համապարփակ համագործակցության պայմանագիրը, բայց, ինչպես գիտեք, ԵՄ-ի հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել՝ ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել ՀՀ-ԵՄ օրակարգում, մի քանի գործիքի մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի մասին, ազատականության երկխոսության մեկնարկի մասին»,- ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը:

Արարատ Միրզոյանը գործընկերջը տեղեկացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ: «Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, և, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա: Ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի, մի սկզբունքի, որի շուրջը և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն են ձեռք բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսապես շատ շահավետ կլինի: Այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ գիտակցեով, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի ենթակառուցվածքների, և, բնականաբար, Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիմնա վրա: Մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ»,- նշեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ