Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    55%
    41 կմ/ժ
  • Լոռի 13°C
    89%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 22°C
    24%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Որոշել ենք աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման շուրջ. Բորել

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել ճեպազրույցով:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ, պարոն Միրզոյան: Սա Հայաստան-Եվրամիության գործընկերության խորհրդի հինգերորդ նիստն է: Մենք այսօր հստակ վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական ուղով: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Սակայն այս համաձայնագրի ամբողջ ներուժը դեռևս իրացված չէ»,- ասել է Բորելը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանը, Բորելը նշել է, որ որոշում է կայացվել աշխատանք տանել Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կա երկկողմ հետաքրքրվածություն, և այժմ այդ տեսլականի կյանքի կոչման համար հստակ ճանապարհային քարտեզ է հարկավոր:

«Մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարության սկզբունքներն անցնող տարի շարունակեցին ամրապնդել մեր համագործակցությունը: Ես ողջունում եմ արդարադատության որոլտի բարեփոխման ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը և կոչ եմ անում Հայաստանին շարունակել քայլերը խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում»,- ասել է Բորելը:

Նա շնորհավորել է Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալու համար՝ դա որակելով որպես կարևոր և խիզախ որոշում:

Բորելը հայտնել է, որ քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հնարավոր ուղիները: Նա կոչ է արել Հայաստանին շարունակել բարեփոխումները՝ այս ուղղությամբ ևս առաջընթաց ապահովելու համար:

Բարձր հանձնակատարի խոսքով՝ անդրադարձ է եղել առևտրի, էներգետիկայի, հաղորդակցության, ավիացիայի, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի շահագործման և այլ հարցերին:

«Ես վերահաստատում եմ ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնակցությանը Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության այլ ծրագրերի»,- ասել է Բորելը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է, որ ափսոսում է սահմանին վերջին կրակոցների համար։ «Հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել: Ադրբեջանը անտեսել է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, որ նախօրեի միջադեպը լիովին կհետաքննվի։ Սա կրկին փաստում է ուժերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը տևական ժամանակ խրախուսում է Եվրամիությունը։ Հարկ եմ համարում վերահաստատել Եվրամիության լիակատար հանձնառությունն աջակցելու տևական և կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման և տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության սկզբունքների վրա։ Եվրամիության առաքելությունը Հայաստանում վերջերս համալրվել է՝ անձնակազմի թվաքանակն է ավելացել, այն շարունակելու է նպաստել հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակող միջավայրի ձևավորմանը»,- հայտարարել է Բորելը։

Թեմայի այլ նորություններ