Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    12%
    0 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    26%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    15%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    12%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    12%
    0 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

Որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ Հայաստանը համաձայն չէ. Փաշինյան

Հայաստանը համաձայն չէ որոշ մարզեր չայցելելու վերաբերյալ դեսպանատների կողմից ժամանակ առ ժամանակ արվող հայտարարությունների հետ, կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին:

«Մենք, ցավոք, ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարություններ ենք տեսնում: Իհարկե համաձայն չենք այդ հայտարարությունների հետ: Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզ մի այցելեք, որևէ հիմնավորում չունի: Կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն՝ նման վերացական արտահայտությունների կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, նաև խնդրում է միջազգային գործընկերներին՝ եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարություններ անելու համար, կիսվել իր հետ:

«Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե չենք գնահատում մեր տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը; Բայց մյուս կողմից էլ ցանկացած քայլ, որը լարումն ավելացումն է, այդքան էլ ընդունելի չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը բոլոր դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարությունների մասին է:

Թեմայի այլ նորություններ