Օրենսդրական փոփոխություններով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    12%
    0 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    26%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    15%
    10 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    2 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    30%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Օրենսդրական փոփոխություններով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը

Օրենսդրական փոփոխություններով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը

Փետրվարի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։
Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոփոխություններով նախատեսվում է․
• քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող 0,5 տուգանային միավորը կնվազի՝ դառնալով 0,25 տուգանային միավոր։
• Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացիների համար վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024 թ. մայիսի 1-ից):
• Անկախ էլեկտրոնային ծանուցումից, համապատասխան որոշումը քաղաքացուն հանձնվելու (ծանուցվելու) օրվանից 15-օրյա ժամկետում քաղաքացու կողմից տուգանքը վճարելու դեպքում նախատեսվել է տուգանքի գումարը 30%-ով պակաս վճարելու հնարավորություն (փոփոխությունն ուժի մեջ կմտնի օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը)։
• Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ. քաղաքացու կողմից տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում (որոշումը հարկադիր կատարման փուլում գտնվելու դեպքում՝ նաև կատարողական ծախսը) այն կհամարվի ամբողջությամբ կատարված (փոփոխությունը կկիրառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում)։
• Ապակիների լուսաթափանցելիության չափերի խախտման դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։
• ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից։
• Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, կիրականացվի գրավոր ընթացակարգով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից)։
Արփինե Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ հորդորել մեր բոլոր քաղաքացիներին՝ այս օրենսդրական փաթեթն օգտագործել բառի և նախագծի տրամաբանության ամենադրական իմաստով և չբերել պրակտիկայում հնարավոր բացասական հետևանքների և ճանապարհային երթևեկության կանոնների էական խախտումների»։
Իրենց ելույթներում պատգամավորները ողջունել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և մեր քաղաքացիների՝ ավելի օրինապահ վարքագծի դրսևորմանը:

Թեմայի այլ նորություններ