Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 3-ից 4-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    85%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 3-ից 4-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 3-ից 4-ը

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրությունումմասնավորապես ասվոում է.

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9-ական, ընտանեկան բռնության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ