Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    85%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    90%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41866
  • Դոլար = 388.163

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 30-ից 31-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության փորձի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացնելու կամ վատնելու և ծեծի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, փաստաթղթի կեղծիքի, ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության սպառնալիքի, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ծնողից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ