Ողջունելով ԵԽ-ի բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ողջունելով ԵԽ-ի բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան

Ողջունելով ԵԽ-ի բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, և Ադրբեջանի ու Հայաստան միջև «Խաղաղության պայմանագրի» անհրաժեշտության մասին բանաձևը: Բոլոր խմբակցությունների աջակցությունները ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Այդ մասին Կառավարության՝ մարտի 14-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին:

«Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի եմ պայքարի ոլորտներում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի ընկալման համար:

Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, արձանագրելով, որ եթե ՀՀ-ն կցանկանա ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն:

Կառավարության նիստի հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ժողովուրդ, ողջունելով ԵԽ-ի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա: Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան Կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը:

Միևնույն ժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ Կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ