Ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը դրական է գնահատել անցնող տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության ճկուն և հավասարակշռված քաղաքականությունը և նշել, որ բավական բարդ և անկանխատեսելի տնտեսական իրողությունների պայմաններում նախարարության ձեռնարկած միջոցառումները հնարավորինս կառավարելի են դարձրել տնտեսական ռիսկային երևույթները:



Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ողջունելի են Էկոնոմիկայի նախարարության ջանքերը ներդրողների համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ներկայացրել կապիտալ ներդրումների և տնտեսական ակտիվության ընդհանուր իրավիճակի մի շարք մանրամասներ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ լոգիստիկ խնդիրների հաղթահարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես Լարսի անցակետի թողունակության բարձրացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև եկող տարում Հայաստանի տնտեսության հնարավոր մարտահրավերների և դրանց լուծման ուղղիների վերաբերյալ հարցեր:

Թեմայի այլ նորություններ