Նոր Նորքի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական միջոցառումներ․ Գոռ Աբրահամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Նոր Նորքի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական միջոցառումներ․ Գոռ Աբրահամյան

Նոր Նորքի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական միջոցառումներ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել ք ՔԿ մախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
«Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
 
Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին»,- նշել է Աբրահամյանը։
 
Ըստ որոշ տեղեկությունների, այսօր նռնակով զինված քաղաքացին, որ Նոր նորքի բաժանմունքի մոտ ահաբեկչություն էր իրականացնում, Կոտայքի մարզի Զառ գյուղից է, անունը՝ Ս. Հովակիմյան: Նա իրավապահներին հայտնել է, թե ինքը «Սասնա ծռերից է» և իր պահանջները արդար են եղել: Նշենք, որ նա ոստիկանության շենքի վրա հարձակումից առաջ Ֆեյսբուքումտեսանյութ էր հրապարակել: Նշենք, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի վարչական ղեկավարը նույնպես նշեց, որ այդ անձնավորությունը  «Սասնա ծռեր»-ից է:
 
Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ ապրում է Աբովյանում, իսկ ֆեյսբուքյան լրահոսից ակնհայտ է, որ առնվազն համակրում է Ազգային Ժողովրդական Բևեռին։ ԱԺԲ Խորհրդի անդամ Վահե Գասպարյանը նշել է, որ երեքն էլ պատերազմի մասնակիցներ են և «Ազգային ժողովրդավարական բևեռի» համակիր։ «Արթուր Մովսիսյանը որդեկորույս հայր է, ում զավակը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ մյուսները՝ Վարդգեսը և Ստեփանը, ևս պատերազմի մասնակից են եղել»,- ասել է Գասպարյանը։

Թեմայի այլ նորություններ