Նոր Արեշում պայթյունից կա 2 զոհ, 2 վիրավոր. փրկարարների բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Նոր Արեշում պայթյունից կա 2 զոհ, 2 վիրավոր. փրկարարների բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր

Փետրվարի 5-ին` ժամը 11.36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության երեք մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ (այդ թվում՝ կինոլոգ), ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հերթապահ և օպերատիվ խմբերը, Հայկական Կարմիր խաչի կամավորներ ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ավտոկռունկը։

«Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, վնասվել են տներ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 180 փրկարարական ծառայող, նաև Հայկական Կարմիր խաչի 15 կամավոր։ Փլատակներից դուրս են բերվել և բուժօգնության տեղափոխվել վնասվածքներով երկու քաղաքացիներ՝ 1994 թ. ծնված Հրանտ Սարգսյանը և 1938 թ․ծնված Ռոզա Նազարյանը:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են, և ժամը 16:05-ին փլատակներից դուրս են բերվել Գայանե Եղոյանի ու Հայկ Սողոմոնյանի դիերը:

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են։

Դեպքի վայրում Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի հոգեբանները մահացածների հարազատներին ցույց են տվել հոգեբանական աջակցություն։ Տեղում հերթապահել է շտապօգնության երկու բրիգադ, պարեկային ծառայողները սահմանազատել են տարածքը, հսկողության են վերցրել դեպքի վայր տանող ճանապարհները։

Ժամը 16.05-ին ՓԾ տնօրենի կարգադրությամբ բոլոր ուժերը վերադարձել են տեղակայման վայրեր։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պայթյունի պատճառն ու այլ հանգամանքներ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունին և հետևանքներին:

«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Թեմայի այլ նորություններ