Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ պարագայում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ պարագայում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որ պարագայում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը ռազմավարություն է:

Հրավիրած ասուլիսի ժամանակ վերջինս պարզաբանեց, թե ինչով է տարբերվում ռազմավարությունը ոչ ռազմավարությունից:

«Տարբերվում է մի բանով․ դու, ի հեճուկս բոլոր հանգամանքների, շարունակում ես շարժվել՝ ուղենիշ օգտագործելով քո ունեցած նպատակը։ Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարությո՞ւն է, բայց հիմա ՀՀ-ում ժողովրդավարությունը իդեալակա՞ն է, իհարկե՝ ոչ, դա նշանակում է, որ մենք, ասենք, դե լավ, դե որ սենց պրոբլեմներ կան, դե եկեք չգնանք ժողովրդավարության հետևից, սրանով է ռազմավարական ընտրությունը այս տիրույթում»,- ասաց նա։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը նկատեց․ «Մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք․ նիստերին չենք մասնակցում, ներկայացուցիչ չունենք։ Մենք խնդրում ենք, պահանջում ենք՝ հարգելի գործընկերները պատասխանեն մի հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Հարցրել ենք, բայց այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Այսօր էլ այդ հարցը սեղանին դրված է․ եթե ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին, ու այդ պատասխանը կհամապատասխանի մեր պատկերացումներին, կնշանակի, որ ՀՀ-ի և կազմակերպության միջև հարցերը լուծված են, ամփոփված են։ Եթե՝ ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց չեմ կարող ասել՝ երբ»։

Թեմայի այլ նորություններ