Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    51%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    0 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    51%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    51%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից

Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից

«Ես զգում եմ և տեսնում եմ, որ խաղաղության հարցի շուրջ կա որոշակի շփոթ, թերըմբռնում ու թյուրըմբռնում»,-ասաց Նիկոլ Փաշինանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային  պահանջների մասին հարցին։

Նա առաջարկեց՝ մի կողմ թողնել Ադրբեջանին ու հանդես գալ Հայաստանի ելակետից։

«Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել  և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն  խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասաց նա։

Անդրադառնալով դելիմիտացիայի իրականացմանը՝ նա նշեց, տարբեր կարծիքներ կան, որ այն պետք է կատարել ամբողջությամբ, ապա անդրադառնալ հետագա գործողություններին, կամ սկսել ամենաբարդ հատվածներից։

«Այս հարցի վերաբերյալ ես նախկինում էլ չեմ բացառել ու չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից»,-ասաց նա։

Թեմայի այլ նորություններ