Նեղ կազմով քննարկում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Նեղ կազմով քննարկում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների մասնակցությամբ

Երևանում այսօր՝ հունիսի 17-ին,  մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը։

Որպես հյուրընկալող և նիստը նախագահող երկիր, նիստը բացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շնորհավորելով ներկաներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ և հայտարարելով, որ այս հոբելյանը կարևոր հանգրվան է ռազմաքաղաքական կառույցի հետագա զարգացման գործում։

Նա հաջողություններ է մաղթել մասնակիցներին կազմակերպության շրջանակում համատեղ աշխատանքների ժամանակ։

Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: 

Թեմայի այլ նորություններ