Նախանշվում են հայ-հնդկական համագործակցության զարգացմանը նպաստող նոր ուղղություններ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Նախանշվում են հայ-հնդկական համագործակցության զարգացմանը նպաստող նոր ուղղություններ. Նիկոլ Փաշինյան

Նախանշվում են հայ-հնդկական համագործակցության զարգացմանը նպաստող նոր ուղղություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այդ երկրի օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

Հնդկաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող հազարամյա քաղաքակրթություն, ներկայումս մեծ դեր ունի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու օրակարգի ձևավորման գործում: Այս իմաստով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն ակնառու օրինակ է, ինչը մեզ հույս է ներշնչում, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են մեր գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին և նվաճումներին, ինչը նպաստել է երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային ասպարեզում։ Դրա վառ վկայությունն է ՄԱԿ անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող անդամակցությունը, ինչպես նաև այս տարի Մեծ քսանյակի և Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը։

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ դարավոր պատմական կապերի և փոխվստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համակողմանի զարգացմանը»:

Թեմայի այլ նորություններ