Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    47%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    62%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հասարակական, մշակութային գործիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել բժիշկ, հասարակական գործիչ և Օհան Դուրյանի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանը: «Յուրաքանչյուր հուշակոթող արձան պետք է լինի խորհրդանշական և խորհրդանշական վայրում էլ պետք է տեղադրվի»,- նշել է Վարդապետյանը: Նա իր խոսքում ներկայացրել է նաև, թե ինչպես է կայացվել Օպերայի հարակից տարածքում Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու որոշումը:

Օհան Դուրյանի կիսանդրու բացումը վերապահվել էր Դուրյանի այրուն, ով իր շնորհակալական խոսքը հղեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վահան Վարդապետյանին և կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Իսկապես, շատ ուրախալի առիթ է և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս, դա իրականում թերություն է, քանի որ ճիշտ բալանսը կլիներ մաեստրոյի հետ շփվել ավելի շատ այս պատերից ներս, քան այս պատերից դուրս՝ այս հրապարակում և պետք է խոստովանեմ, որ այն ինչ տեսա ու լսեցի շատ դրական լիցքեր հաղորդեց ինձ»:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Օհան Դուրյանի կիսանդրու առաջ:

Թեմայի այլ նորություններ