Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել հիմնադրի՝ Ջիգարխանյանի անունով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել հիմնադրի՝ Ջիգարխանյանի անունով

Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել հիմնադրի՝ Ջիգարխանյանի անունով

Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմը որոշում է կայացրել թատրոնը վերանվանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անունով։ Թատերախումբը մտադիր է մոտակա ժամանակներում այդ առաջարկով դիմել մայրաքաղաքի իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թատրոնին հիմնադրի անունը տալու որոշումը կայացվել է կոլեկտիվի ընդհանուր ժողովի ընթացքում։
«Որոշում է կայացվել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտին խնդրել թատրոնին տալ հիմնադրի անունը, որ այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,- ասված է հրապարակման մեջ։

Հայտնի է նաեւ, թե ում թեկնածությունն են արտսիտները ծրագրում ներկայացնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Նրանց կարծիքով՝ այդ պարտականությունները պետք է կատարի դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Ղազարովը։

Հիշեցնենք՝ հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 14-ին: Նա 86 տարեկան էր: Վերջին տարիներին Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ չէր։

Թեմայի այլ նորություններ