Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորեց Հայաստանին անհիմն մեղադրանքներ չվերագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորեց Հայաստանին անհիմն մեղադրանքներ չվերագրել

Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորեց Հայաստանին անհիմն մեղադրանքներ չվերագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորում է ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին չվերագրել մեղադրանքներ, որոնցում Հայաստանը մեղավորություն չունի:

Միրզոյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող այն մեղադրանքին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, այդ թվում կարգավիճակի հարցը փակվել է, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրել է  հայտարարություն՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:

Միրզոյանն ասաց, որ այդ պնդումն իր ռուսաստանցի գործընկերոջ կողմից եղել է և իր հետ հանդիպումների ընթացքում, և հրապարակային կերպով:

Հայաստանի ԱԳ նախարարը վերաշարադրեց դեպքերի ճիշտ հաջորդականությունը.

«2022 թվականի օգոստոս. ռուսական կողմը ներկայացնում է առաջարկներ, որոնցում կար նաև հետևյալը, որ ԼՂ կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով: 2022-ի օգոստոսի վերջ. հայաստանյան կողմը հայտնում է իր համաձայնությունը՝ ռուսական կողմի այս առաջարկներով բանակցությունները շարունակելու: 2022 թվականի օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ. ադրբեջանական կողմը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր առաջարկների առնչությամբ: 2022թ սեպտեմբեր. ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում է սկսում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք: Հայաստանյան կողմը, վերհիշելով իր երկկողմ դաշնակցային փոխադարձ պարտավորությունները ՌԴ-ի հետ, այդ թվում նաև բազմակողմ՝ օրինակ` ՀԱՊԿ շրջանակում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականության և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից մեծ հաշվով ստանում է հետևյալ պատասխանը՝ ՀՀ-ի առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, հետևաբար՝ ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով են խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները: Որից հետո 2022 թ. հոկտեմբերի 6. Հայաստանը Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում ընդունում է քառակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումը պետք է ընթանա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը համընկնում է նախկին երկու խորհրդային հանրապետությունների միջև եղած վարչական սահմանին»:

Այսպիսով, ըստ Միրզոյանի, օգոստոսին եղել են ռուսական առաջարկներ՝ ԼՂ-ի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ, որին հաջորդել է Հայաստանի համաձայնությունն ու Ադրբեջանի անհամաձայնությունը, այնուհետև հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռուսաստանյան կողմից այս փաստի ճշգրիտ արձանագրման բացակայություն, որից հետո ՀՀ-ի համար այդ սահմանագծի նշման անհրաժեշտություն և սահմանի գծի ու դրա հիմքերի վերաբերյալ քառակողմ հիշատակում Պրահայում:

«Ուզում եմ հորդորել իմ ռուսաստանցի գործընկերներին պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որևէ մեղավորություն չունի»,-ասաց ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ եղել է ճիշտ հակառակը, եղել են ակնկալված ու ենթադրվելիք գործողություններ այլոց կողմից, և այդ գործողության բացակայության պայմաններում ՀՀ-ի կողմից եղել է կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ այդ թվում Պրահայի հայտարարության տեսքով:

Թեմայի այլ նորություններ