Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    31%
    15 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    45%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը

Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևովում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարևոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման և կայունության ապահովման համար:

Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով: Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Թեմայի այլ նորություններ