Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    33 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    31%
    37 կմ/ժ
  • Լոռի 23°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 28°C
    38%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    17%
    18 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    33%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    44%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    33 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    33%
    25 կմ/ժ
  • Արցախ 28°C
    30%
    15 կմ/ժ
:
  • Եվրո = 416.5056
  • Ռուբլի = 6.69766
  • Դոլար = 405.916

Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ

Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուղիղ 27 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունը, սակայն հայ սահմանադրաիրավական միտքը սերում է շուրջ 250 տարի առաջ՝ դեռևս Շահամիր Շահամիրյանի հեղինակած Սահմանադրությունից, որն էլ, իր հերթին, յուրովի ընդհանրացում է Հովհաննես Օձնեցու, Հովհաննես Սարկավագի, Դավիթ Ալավկաորդու, Մխիթար Գոշի, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Սմբատ Սպարապետի և հայ հասարակական-իրավական մտքի էլի շատ ու շատ ներկայացուցիչների գործունեության արդյունքները:
 
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միակ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է ներկայացուցչական ժողովրդավարության, անհատի երջանկության բնական ձգտման և հանրային ընդհանուր շահի առաջմղման նույն մոտեցումները, որոնք բանաձևված են «Որոգայթ փառաց»-ում։
 
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են նաև մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները։ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այլ կերպ ասած՝ անհատի երջանկության վերջնանպատակին հասնելու համար սահմանադիրը մարդու իրավունքների պաշտպանությունը նախատեսել է որպես գերակա սկզբունք հասարակական հարաբերությունների ու հանրային իշխանության գործունեության համար։ Այս երեք տասնամյակների ընթացքում սահմանադրականության զարգացման մեր պատմությունը նաև ցույց է տալիս, որ այս սկզբունքի լիարժեք իրացման ու մեր հանրության յուրաքանչյուր անդամի համար Սահմանադրությունն իրապես իրենը համարելու համար հետևողական աշխատանք ունենք անելու։
 
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»,- նշել է Գրիգորյանը։

Թեմայի այլ նորություններ