Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. նախագահը կարևորում է մենաշնորհների վերացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. նախագահը կարևորում է մենաշնորհների վերացումը

Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. նախագահը կարևորում է մենաշնորհների վերացումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորում է շուկայական տնտեսության բոլոր բնագավառներում մենաշնորհների վերացումը․ նրա գնահատմամբ՝ քայլեր արդեն իսկ արվել են էներգետիկայի ոլորտում:  Նախագահը նման դիրքորոշում հայտնեց «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի իր ելույթում:

«Ցանկացած երկրի համար էներգետիկ անվտանգությունը զարգացման առումով առանձնահատուկ նշանակություն ու դեր ունի: Մեզ համար էլ միշտ այդպես է եղել: Անկախացումից հետո բոլորիս հետաքրքրությունների կիզակետում են եղել էներգետիկայում տեղի ունեցող իրադարձությունները՝ սկսած 90-ականներից, երբ մենք լրջագույն շրջափակման պայմաններում ունեինք էներգետիկ ճգնաժամ և դրանից հետո, երբ մենք իրականում էլեկտրաէներգիայի պակաս չունեինք, բայց կարիք ունեինք կառավարման փոփոխությունների: Եվ մարդիկ, որոնք երկար ժամանակ են աշխատում համակարգում, կարող են թվարկել, թե ինչպիսի բարեփոխումներ են տեղի ունեցել այդ համակարգում և դրանք որքանով են արդյունավետ եղել»,-ասաց նախագահը:

Նախագահը նկատեց՝ զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը եղել է մենաշնորհային դիրքը: Նույն խնդիրը կա գազի համակարգում:

Նա հավելեց՝ շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, մեկ մատակարար, զարգացում չի կարող լինել: Խաչատուրյանը նկատեց, որ այդ առումով այդ բնագավառում լրջագույն աշխատանք է կատարվել Հայաստանում՝ հատկապես օրենսդրական բարեփոխումների մակարդակում:

«Էլեկտրաէներգիայի մատակարման առումով չունեինք ազատ շուկա: Երբ առաջին անգամ լսեցի, որ այդպիսի քայլ են ուզում անել, մտքումս անհանգստանում էի՝ արդյոք մենք չենք տապալի՞ այդ աշխատանքը: Փետրվարի 1-ից այս համակարգը սկսեց աշխատել, արդեն արդյունքներն են ամփոփվում: Եվ, որքանով ես եմ ծանոթ, կարող եմ ասել, որ իսկապես այդ համաձակ նախաձեռնությունն իր արդյունքներն արդեն տալիս է»,-ասաց նախագահը՝ նկատելով, որ մենաշնորհից հեշտ չեն ազատվում:

Ըստ նախագահի՝ նախկին մենաշնորհ ունեցողի կողմից կա դիմադրություն: Նա հավելեց՝ պետք է կարողանալ կարգավորող մարմինների միջոցով «այդ ախորժակը» նվազեցնել:

«Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ փոփոխություններն ավելի մեծանալու են: Կառավարությունն իր առջև լրջագույն խնդիր է դրել՝ այլընտրանքային էներգետիկայի տեսակարար կշիռն ավելացնելու առումով»,-ասաց Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց՝ տնտեսական զարգացման առաջընթացը միայն տնտեսական գործունեության ազատության մեջ է: «Մենք գոնե մինչև վերջին ժամանակներս շատ լավ գիտեինք, թե ինչ է նշանակում ունենալ մենաշնորհային «կարգավորված տնտեսություն»,-ասաց Խաչատուրյանը՝ հետևողականության համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը:

Նախագահի խոսքով՝ մինչև 2025 թվականը դեռ ևս երկու օրենք պետք  ընդունվի՝ ի նպաստ էներգետիկայի ոլորտի զարգացման:

Թեմայի այլ նորություններ