Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանի ցավակցական գրառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանի ցավակցական գրառումը

Մեր աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին. Փաշինյանի ցավակցական գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը նշել է, որ ցնցված է Լիբանանից ստացված լուրից։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին։ Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում․

Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին։

Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո...

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 4 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ