Մենք պետք է ձգտենք խաղաղության, ոչ թե պատերազմի․ ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական պարբերականին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 25°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Մենք պետք է ձգտենք խաղաղության, ոչ թե պատերազմի․ ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական պարբերականին

Մենք պետք է ձգտենք խաղաղության, ոչ թե պատերազմի․ ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական պարբերականին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։

Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:

Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։

Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը: «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Թեմայի այլ նորություններ