Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Մեր հարևան երկրներն են Իրանը, Թուրքիան, Վրաստանը , Ադրբեջանը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական սահման չունենք, բայց իհարկե ՌԴ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական ու լուրջ դերակատար է։

Այս մասին Պատրիկ Վինտուրի՝ The Guardian (Գարդիան) հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետը՝ հստակեցնելով, թե որոնք են ՀՀ-ի հարևան երկրները։

Որքանով է ՀՀ-ն մտահոգ, որ մեծ ռիսկի է գնում, փորձելով ավելի մոտ լինել Արևմուտքին։

«Մենք երբեք էլ Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք։ Եթե նույնիսկ շատերը բերում են այն օրինակը,  որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո հարաբերությյունները շատ սերտացել են, իրականում հեղափոխությունից առաջ Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր, որը կյանքի կոչելու պատասխանատվությունը մեր Կառավարության վրա ընկավ։

Իհարկե, ժողովրդավարության ոլորտում մեր ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են պայմաններ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում ապահովելու։

Ես նկատի ունեմ, եթե մի պահ դուրս գանք լրատվական հոսքերից, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում։ Եթե առավելևս արձանագրենք, որ  2018-ի հեղափոխությունից հետո նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, դա ռազմավարություն է։

Կա նաև մեկ այլ հանգամանքը, որն էական է և դա արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է։ Բայց իրականում, դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, բայց մենակ մենք չենք, որ անում ենք դա։ Գործնականում չեք գտնի որևէ դերակատար, որն այսօր չի դիվերսիֆիկացնում իր հարաբերությունները, նույնիսկ նրանք, ովքեր մինչև 2022-ը համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված էր։

Եվ իհարկե, այս նոր թրենդից ՀՀ-ն դուրս գալ չի կարող»,- ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ